Անգամ թեթև լույսի առկայությունը քնի ժամանակ կարող է բերել սրտի մահացու վտանգավոր հիվանդությունների և կաթվածի: Նման եզրահանգման են եկել ճապոնական Նառա քաղաքի Բժշկական համալսարանի գիտնականները, հաղորդում է Naked Science-ը:

Մասնագետները երեք տարի շարունակ հետազոտել են 989 կամավորների: Գիտափորձի ընթացքում քնած մարդկանց գլխավերևում միացրած լամպ էին դնում, որի լույսը ուղղում էին առաստաղին:

Գիտնականները հստակ կապ են հայտնաբերել գիշերային լուսավորության և աթերոսկլերոզի զարգացման միջև:

Փակ կոպերի միջով լույսի ներթափանցումը նվազեցնում է մելատոնինի մակարդակը, որը հայտնի է որպես «գիշերվա հորմոն»: Արդյունքում խախտվում է ողջ օրգանիզմի աշխատանքը, ինչը հետագայում կարող է հանգեցնել սրտի հետ կապված տարբեր հիվանդությունների և անգամ՝ կաթվածի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել