ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի բնակիչ Ռոլֆ Ռոդսը մեկուկես տարվա ընթացքում երկու անգամ ակնթարթային վիճակախաղով մեկական միլիոն է շահել:

Այդ մասին հայտնել Է UPI գործակալությունը: Առաջին անգամ ամերիկացին 1 միլոն դոլար է շահել 2018 թվականի մայիսի 22-ին:

Այն ժամանակ նա որոշել է վերցնել մրցանակի միանվագ վճարումը 650 հազար դոլարի չափով մինչև հարկերի վճարումը:

Անցյալ շաբաթ Ռոդսը կրկին վիճակախաղի տոմս է գնել ավտոլցավորման կայանում և շահել ևս մեկ միլիոն դոլար:

Այս անգամ տղամարդն ընտրել է 20 տարվա ընթացքում մինչև հարկերի վճարումը 50 հազար դոլարի չափով տարեկան վճարումների ստացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել