Հռոմի կաթոլիկ եկեղեցին հետաքննություն է անցկացնում երկու միանձնուհիների գործով, որոնք հղի են վերադարձել Աֆրիկա կատարած միսիոներական ուղևորությունից: Կանայք, որոնցից մեկը մենաստանի ղեկավարն է, ծառայում են Սիցիլիայի տարբեր ծխերում, հայտնում է The Sun-ը:

34-ամյա միանձնուհին իմացել է իր հղիության մասին, երբ ուլտրաձայնային հետազոտություն է անցել որովայնի ցավից դժգոհելուց հետո:

Կանանց մենաստանի ղեկավարը, որի տարիքն անհայտ է, աշխատում է ինստիտուտում, որն օգնում է «ընկած կանանց և նրանց երեխաներին»:

«Այս լուրերը սարսափելի են»,- ասել է հռոմեական եկեղեցու աշխատողը:

Նա նշել է, որ երկու միանձնուհիները խախտել են առաքինության խստագույն կանոնները, բայց նրանց երեխաների բարեկեցությունը ամեն ինչից վեր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել