Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությանն (NASA) է ներկայացրել Լուսնի մակերեւույթին աստղանավորդների իջեցման ապարատի նախագիծը:

Այդ մասին հաղորդվում է նոյեմբերի 5-ին Boeing-ի կայքում հրապարակված զեկույցում:

Մոդուլը, որը կրում է Human Lander System (HLS) աշխատանքային անվանումը, բաղկացած է երկու մասից, որոնցից մեկը պատասանատու է Երկրի արբանյակի մակերեւույթ իջեցման համար, իսկ մյուսն՝ ուղեծիր բարձրանալու համար:

Boeing-ի մասնագետների մտահղացման համաձայն՝ երկու բաղադրիչները պլանավորվում է արձակել Space Launch System մեկ ծանր տանող հրթիռով:

Կորպորացիայում նշել են, որ ապարատը կարելի կլինի կցել NASA-ի պատվերով մշակվող Gateway լուսնաշուրջ կայանի կամ Orion տիեզերանավերի հետ, որոնք ստեղծում է Lockheed Martin ընկերությունը:

NASA-ն գարնանը հայտարարել, որ Լուսնի յուրացման նոր ծրագիրն ստացել է Artemis անվանումը: Այն բաղկացած կլինի երեք փուլից.առաջինը (Artemis 1) նախատեսում է Space Launch System ծանր հրթիռի վրա տեղակայված Orion տիեզերանավի անօդաչուավոր թռիչք Լուսնի շուրջը եւ դրա վերադարձը Երկիր, այդ փուլը պլանավորված է 2020 թվականի երկրորդ կեսին:

Երկրորդ փուլում (Artemis 2) նախատեսվում է անձնակազմով պտույտ կատարել Երկրի բնական արբանյակի շուրջը, այն պլանավորված է 2022 թվականին:

Երրորդ փուլում (Artemis 3) NASA-ն մտադիր է իրականացնել Լուսնի վրա աստղանավորդների իջեցում 2024 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել