ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետեւյալը.

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ, տուգանել է:

Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել