Ամերիկյան Մերիլենդ նահանգի Օքսոն Հիլլ բնակավայրի բնակիչներից մեկը մահացել է բուրգերի համար հերթում առաջացած ծեծկռտուքի արդյունքում, հաղորդում է NBC News-ը:

Հերթը գոյացել է Popeyes արագ սննդի ցանցի հայտնի հավի բուրգերների համար: Առաջին խմբաքանակը, որը վաճառքի է հանվել օգոստոսին, վաճառվել է ընդամենը երկու շաբաթվա ընթացքում: Դրանից հետո դրանք ավելի քան երկու ամիս բացակայել են ճաշացանկից և այնտեղ հայտնվել են միայն կիրակի՝ նոյեմբերի 3-ին:

Վաճառքի վերսկսման օրը ծեծկռտուք է տեղի ունեցել 28-ամյա գնորդի, որի անունը չի բացահայտվում, և անհայտ տղամարդու միջև, որը փորձել է առանց հերթի բուրգեր ձեռք բերել: Վիճաբանությունը սկսվել է արագ սննդի հաստատությունում և շարունակվել փողոցում:

Ծեծկռտուքի ընթացքում անհայտ անձը դանակով հարվածել է տղամարդուն, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Մարդասպանի ինքնությունը դեռևս պարզված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել