Tert.am-ը գրում է.

Վերին իշխանական շրջանակներում Հանրային խորհրդի մասին հնչող հայտարարությունների պատճառն այն է, որ շատ հարցերի շուրջ կառույցն իշխանահաճո տեսակետներ չի հայտնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ՀԽ-ն «անիմաստ կառույց է»։

Նա Ալեն Սիմոնյանին խորհուրդ է տալիս հարցում անել և պարզել, թե ապրիլից այս կողմ Հանրային խորհուրդն ինչ գործունեություն է ծավալել։

«Ինքս Հանրային խորհրդի անդամ եմ, շատ նիստերի եմ մասնակցել, տեղյակ եմ, թե կառույցի հանձնաժողովներն ինչեր են անում, ինչքան շատ հարցեր են քննարկել, որոնք պետք է աներ կառավարությունը, բայց չի անում։ Հանրային խորհուրդը խորհրդատվական կառույց է, այն շենքեր չի կառուցում, ջրագծեր չի անցկացնում, ցույցեր չի անում։ Այն քննարկում է ժողովրդին հուզող հարցերը, կազմակերպում է քննարկումներ, որոնց արդյունքում եզրակացություն է կազմում՝ դրանք տալով կառավարությանը։ Իսկ կառավարությունն այն կա՛մ ընդունում է, կա՛մ չի ընդունում։ Սա է Հանրային խորհրդի գործունեությունը։ Ալեն Սիմոնյանը կարող է դիմել խորհրդի աշխատակազմ, և նրան մոտավորապես 10 էջի սահմանում կտրամադրեին այն հարցերը, խնդիրները, որոնցով ժողովուրդը դիմել է կառույցին, և դրանց վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվել»,- ասաց Պեպանյանը՝ ընդգծելով, որ քննարկումներ են տեղի ունեցել Ամուլսարի հարցով, Ստամբուլյան կոնվենցիայի, վարչապետ Փաշինյանի՝  դատարանների մուտքերն արգելափակելու կոչի և այլն հարցերի վերաբերյալ, որոնց թիվը հասնում է շուրջ հարյուրի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել