Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Կիլիան Մբապեին, որի համաձայն՝ ֆուտբոլիստը տարեկան կստանա 40 մլն եվրո: Այս մասին գրում է El Parisien-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել 20-ամյա ֆրանսիացուն՝ նրա համար առաջարկելով 300 միլիոն եվրո։

ՊՍԺ-ի հետ հարձակվողի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման՝ աչքի ընկնելով 5 գոլով և 3 գոլային փոխանցումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել