Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին, որոնք անցյալ շաբաթ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում՝ պատճառաբանելով, որ երկու նախաձեռնություններն էլ կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի՝ առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա լարվածությանը:

Ինչպես փոխանցում է Bloomberg-ը, այս մասին հայտարարել է Պետքարտուղարության ավագ պաշտոնյան: «Վարչակազմը մտահոգված է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմարշավի պատճառով Ներկայացուցիչների պալատում անցյալ շաբաթ ընդունված պատժամիջոցները կկապեն ԱՄՆ-ի ձեռքերը»,- ասել է պաշտոնյան, որը նախընտրել է անանուն մնալ: Վերջինս հրաժարվել է հայտնել՝ արդյոք նախագահ Թրամփը մտադիր է վետո սահմանել օրինագծի նկատմամբ, թե ոչ:

H.R. 4695 բանաձևով պատժամիջոցներ են սահմանվում թուրք ավագ պաշտոնյաների դեմ, որոնց մուտքն ԱՄՆ արգելվում է: Բանաձևով արգելվում է նաև ԱՄՆ պաշտպանական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա՝ Սիրիայում օգտագործելու նպատակով: 

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը, որը Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ է, քննարկման ընթացքում հայտարարել էր, որ «Թրամփն Էրդողանի համար կանաչ լույս է վառել Սիրիայի հյուսիսում զինված ներխուժում իրականացնելու համար, ինչը հանգեցրել է սիրիացի քրդերի կոտորածին, որոնք ԱՄՆ դաշնակիցներն են և պայքարում են «Իսլամական պետության» դեմ»: Վարչակազմը հերքել է այն միտքը, որ ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու Թրամփի որոշումն առաջ գնալու ազդակ է եղել Անկարայի համար:

Գործակալությունը հիշեցնում է, որ նույն օրն ընդունվել է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչին ընդդիմանալով՝ Էրդողանի կառավարությունը ԱԳՆ էր կանչել ԱՄՆ դեսպանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել