Թագուհին կորցնում է իր՝ նախկինում անխախտ թվացող ինքնատիրապետման մնացորդները. Մեգան Մարքլի և նրա հարազատների շուրջ սկանդալները գրեթե սպառել են Եղիսաբեթ թագուհու համբերությունը: Օրերս թագուհուն զեկուցել են դքսուհու ազգականի նոր հնարքի մասին:

Խոսքը ԱՄՆ-ում նկարահանված գովազդային հոլովակի մասին է, որի ստեղծողները իրենց թույլ են տվել պատկերել ծաղրանկարների միջոցով նաև թագուհուն և նրա պալատը: Նրանք չեն խնայել նույնիսկ բրիտանական միապետների ուժի հիմնական խորհրդանիշը՝ թագը: Եվ այս սյուժեի ոգեշնչողը և դրա գլխավոր դերակատարը ոչ այլ ոք է, քան Թոմաս Մարքլ կրտսերը՝ Սասեքսի դքսուհու եղբայրը: Այս մասին հայտնում է Page.six-ը:

Ըստ իր հորինած սցենարի՝ Թոմասը գողություն է կատարում Բուքինգհեմյան պալատում: Ավելին՝ նրա հիմնական նպատակը Մեծ Բրիտանիայի կայսրության հայտնի թագն է: Այնուամենայնիվ, իր ծրագրի իրագործման ընթացքում «կողոպտիչը»՝ Մարքլը, սայթաքում է գարեջրի շշերի պաշարների վրա: Եվ երբ հայտնվում է «ոստիկանը», Թոմասը թագը (իհարկե, ոչ իրական) գցում է հատակին և գողոնի հետ սողալով փախչում: Բայց սա բոլորը չէ. ինչպես պարզվում է, «Մեգան Մարքլը» նրան սպասում է մեքենայում: «Դքսուհին» անհամբերությամբ հարցնում է Թոմասին. «Դու բերեցի՞ր թագը»: Նա պատասխանում է. «Ոչ, բայց ես ավելի լավ բան ունեմ»: Եվ նա նրան հանձնում է մի շիշ գարեջուր…

Եվ սկանդալի ավարտին, ինչպես տեղեկացվել է վրդովված թագուհուն, այս ամբողջ գործողությունը շուտով կցուցադրվի Ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի եզրափակիչի դադարներին, որի համար հազարավոր մարդկանց մեծ բազմություն է հավաքվում մարզադաշտում՝ չհաշված հեռուստատեսության բազմամիլիոնանոց հանդիսատեսին, որոնք կտեսնեն Եղիսաբեթ թագուհու ապարանքի «կողոպուտի» ծաղրանմանակումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել