NASA- ի Voyager 2 տիեզերանավը դուրս է եկել հելիոսֆերայից և ազդանշան է փոխանցել միջաստղային տարածությունից: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:

Voyager 2-ը պատմության մեջ երկրորդ սարքն է, որ հաղթահարելէ հելիոսֆերան, որը արևից ծագող գերձայնային լիցքավորված մասնիկների պղպջակ է: Առաջին սարքը Voyager 1-ն էր, բայց խափանման պատճառով այն չէր կարողացել տվյալներ փոխանցել Երկիր:

Այսպիսով՝ Voyager 2-ի տվյալները թույլ կտան գիտնականներին թարմ հայացք ձեռք բերել հելիոսֆերայի սահմանների բնույթի վերաբերյալ:

Սարքերից փոխանցված չափումները ցույց են տալիս, որ Վոյաջեր 2-ը բախվել է հելիոսֆերայի շատ ավելի բարակ սահմանին, քան Վոյաջեր 1-ը: Թերևս դրա պատճառն արևի ցածր ակտիվությունն էր կամ սարքի թռիչքային ուղին:

Տվյալների երկրորդ մասը ցույց է տալիս, որ հելիոսֆերայի ձևը ավելի շատ նման է փամփուշտի: Գիտնականները նաև որոշակի պատկերացում են կազմել հելիոսֆերայի արտաքին շրջանի և այն կետի մասին, որտեղ արևային քամին բախվում է գերտնոր աստղեր ձևավորող ավելի սառը միջաստղային քամուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել