Չինաստանում վաճառքի են հանել 40.815 ադամանդներով զարդարված զրահապատ նստատեղով ոսկե զուգարանակոնք, հայտնում է Daily Mail-ը:

Հարմարանքը ներկայացվել է Շանհայի տոնավաճառում: Դրա արժեքը գրեթե 1.3 միլիոն դոլար է: Զուգարանի հեղինակը Coronet ապրանքանիշն է, որը պատկանում է հոնկոնգյան Aaron Shum ոսկերչական ընկերությանը: Նշվում է, որ վերջինիս հաճախորդների թվում կան չինացի հայտնիներ և քաղաքական գործիչներ:

Գյուտը Գինեսի ռեկորդների գրքի փորձագետների կողմից դիտարկվում է որպես ամենամեծ թվով թանկարժեք քարերով ներկառուցված զուգարանակոնք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել