Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Spiegel շաբաթաթերթին պատմել է, թե ինչով կզբաղվեր թոշակի անցնելուց հետո, եթե Բեռլինի պատը չքանդվեր:

Մերկելը հիշել է, որ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ) կանայք թոշակի էին անցնում 60 տարեկանում, ընդ որում, թոշակառուներն օգտվում էին տեղաշարժման ազատությունից, քանի որ նրանք այլևս չէին կարող օգտագործվել որպես սոցիալիստական աշխատող:

Կանցլերն ասել է, որ նման պայմաններում նա 5 տարի առաջ արտասահմանյան անձնագիր կստանար և կմեկներ Ամերիկա:

«Տեսնել Ժայռոտ լեռները, մեքենա վարել և լսել Բրյուս Սփրինգսթինին. սա իմ երազանքն էր»,- ասել է նա հարցազրույցում:

Մերկելն իր առաջին ուղևորության համար Ամերիկան ընտրելը հիմնավորել է այդ երկրի բազմազանությամբ, մշակույթով և չափերով, միաժամանակ նշելով, որ կցանկանար այցելել նաև Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն (ԳՖՀ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել