168.am-ը գրում է

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում մասնակցում է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիտայկոյի հետ միասին մասնակցում է Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ԱլԳ տասնամյակին նվիրված դասախոսությանը, որը կրում էր «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագիրը: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարները»,- գրել է Նաղդալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել