Tert.am-ը գրում է.

Դրեզդենում, որտեղ Բեռլինի պատի անկումից հետո ընդդիմադիրները գրոհում էին ԳԴՀ-ի Պետանվտանգության նախարարության շենքը, որն առավել հայտնի էր «Շտազի» անունով, առաջին անգամ եզակի փաստաթղթեր են ցուցադրվել:

Ինչպես ներկայացնում է НТВ-ն, այնտեղ ցուցադրված փաստաթղթերի շարքում հայտնաբերվել է մայոր Վլադիմիր Պուտինի անունով տրված վկայականը: Տեղում ռեպորտաժ պատրաստելիս հեռուստաալիքի թղթակիցը պարզել է, որ ՌԴ ապագա նախագահը 30 տարի առաջ ուշադիր հետևել է Բեռլինի պատի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

1985-1900-ականներին Վլադիմիր Պուտինն աշխատել է Դրեզդենում: ՊԵԿ բաժանմունքը գտնվել է «Շտազի»-ի շենքի հարևանությամբ: Պուտինն ու նրա գործընկերները պատասխանատու են եղել ՊԵԿ-ի և «Շտազի»-ի կապերի համար: Ինչպես նշվում է, Պուտինի ավանդն այն է եղել, որ գերմանական գերատեսչության շենքը գրոհող ցուցարարները միևնույն ժամանակ չեն կարողացել գրավել խորհրդային ներկայացուցչությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել