Հեռահաղորդակցման միջազգային միության (ITU) տարեկան զեկույցի համաձայն՝ մոտ 4,1 միլիարդ մարդ օգտվում է համացանցից, բայց զարգացած երկրներում տղամարդիկ ավելի հաճախ են դիմում առցանց շփումների, քան կանայք: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:

Ներկայում ամբողջ մոլորակի կանանց ավելի քան 52%-ը չի օգտվում համացանցից և այլ տեխնոլոգիաներից, տղամարդկանց շրջանում ՝ միայն 42%-ը:

Օգտատերերի շրջանում ամենամեծ բացը գրանցվել է Աֆրիկայում, արաբական և ասիական-խաղաղօվկիանոսյան երկրներում: Ավելին, շատ դեպքերում դա կապված է բջջային հեռախոսի բացակայության հետ:

Այնուամենայնիվ, աշխարհի բնակչության ընդհանուր 96%-ը մուտք ունի համացանց: Առավել հաջողակ են ինչպես Ամերիկայի, այնպես էլ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի բնակիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել