Արքայադուստր Շառլոտան դիմագծերի նմանություն ունի ոչ միայն մեծ տատիկի՝ Եղիսաբեթ II թագուհու հետ: Չարլզ Սփենսերի դստեր և արքայադուստր Դիանայի զարմուհու՝ Քիթի Սփենսերի հետ նրանք կարծես երկվորյակներ լինեն:

Դրա ապացույցն է Քիթիի մանկության լուսանկարը, որը նա հրապարակել է սոցցանցերում: Նկարում Լեդի Դիի զարմուհին նստած է ձիու վրա հեծյալի հագուստով՝ բրիջի, երկարաճիտ կոշիկներ և սաղավարտ:

Լուսանկարը թվագրվում է 1992 թ.-ին, ինչը նշանակում է, որ Քիթին ընդամենը երկու տարեկան է՝ երկու անգամ փոքր 4-ամյա Շառլոտայից: Բայց դեմքի համարձակ արտահայտությամբ և փոքրիկ քթով Քիթիին հեշտությամբ կարելի է շփոթել արքայադուստր Շառլոտայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել