Facebook ընկերությունը ներկայացրել է ընկերության նոր պատկերանիշը, որպեսզի օգտատերերը կարողանան տարբերակել Facebook սոցցանցը և ծրագրերը, որոնց տիրապետում է ընկերությունը։ Այս մասին ասվում է Facebook-ի բլոգում։

Այսպես, նոր պատկերանիշը մեծատառերով է և վառ գույներով։

Image result for Facebook представила новый логотип корпорации

Ընկերության կարծիքով՝ այդպիսի պատկերանիշը կօգնի տարբերել ընկերության, դրա ծրագրերի և Facebook սոցցանցի պատկերանիշերը։

«Մարդիկ պետք է իմանան, թե որ ընկերություններն են արտադրում արտադրանքը, որից նրանք օգտվում են։ Մեր հիմնական ծրագրերն են՝ Facebook, Messenger, Instagram, WhatsApp, Oculus, Workplace, Portal-ը և Calibra-ն»,-ասվում է հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել