McDonald’s ընկերության բաժնետոմսերի արժեքը սկսել է կտրուկ նվազել այն բանից հետո, երբ ընկերության գլխավոր տնօրենը հեռացվել է աշխատանքից իր ենթակայի հետ սիրավեպի պատճառով։ Այս մասին հաղորդում է CNBS-ը։

Նշվում է, որ արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքը 149 մլրդ դոլար է։ Այն նվազել է ավելի քան 2 տոկոսով։ Նախնական աճուրդի ժամանակ բաժնետոմսերն անկում են ապրել 3,1 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել