Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում մերժված կինը դատի է տվել ամուսնուն, որը խոստովանել է, որ ինքը գեյ է, հայտնում է The Mirror-ը:
Կնոջ խոսքերով, ամուսնությունից առաջ տղամարդն իրեն համոզել է, որ հետերոսեքսուալ է, ցանկանում է ամուսնանալ և երեխաներ ունենալ: Նա ամուսնու գեյ լինելու մասին իմացել է միայն ամուսնության վեցերորդ տարեդարձից հետո:
Կինը դատի է տվել և 300.000 դոլար պահանջել ծանր ապրումների և հոգեբանական տրավմայի համար, ինչպես նաև 250.000 դոլար՝ եկամուտների կորստի համար:
Դատավորը մերժել է նրա փաստաբանի ներկայացրած 368 էջանոց դիմումը և պահանջել, որ նա փոխհատուցի տղամարդու ծախսերը: Նա փաստաթուղթը չափազանց մանրամասն է համարել և նշել, որ այն իր մեջ պարունակում է ամուսնու կողմից արված «շատ անձնական» խոստովանություն, ինչպես նաև «ինտիմ» մանրամասներ այն մասին, թե ինչպես է տղամարդը խոստովանել, որ ինքը գեյ է: