Tert.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներից մեկը՝ Երվանդ Իսմայիլյանը, արդեն 20 օր Ֆինլանդիայի բանտերից մեկում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրպագուի ընկերը, ով նաև նշել էր, թե Ֆինլանդիայում Երվանդ Իսմայիլյանին տրամադրված իրավաբանը չի տիրապետում անգլերենի և չի կարողանում լիարժեք պաշտպանել նրա շահերը: 

Նշենք, որ քաղաքացին հոկտեմբերի 15-ին ներկա էր եղել Տուրկու քաղաքում կայացած Եվրո 2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան (0:3) հանդիպմանը, որի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել: Դրանից հետո ՀՀ հավաքականի պաշտոնական ֆան ակումբի՝ ՖԱՖ-ի անդամը կալանավորվել է ու մինչև հիմա այնտեղ է գտնվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել