iPhone-ի և iPad-ի հին մոդելների սեփականատերերը կարող են խնդիրներ ունենալ սարքերի աշխատանքի հետ կապված, եթե չտեղադրեն նոր ծրագրային ապահովումը, հայտնել է Apple ընկերության պաշտոնական կայքը:

Խոսքն այն գաջեթների մասին է, որոնք թողարկվել են մինչ 2012 թվականը: Դա պայմանավորված է GPS համակարգի ժամանակի փոփոխման հետ կապված խնդրով, որն այս տարվա ապրիլից սկսել է նաև ազդեցություն ունենալ GPS համակարգի աջակցությամբ գործող ծրագրերի վրա:

Կորպորացիայի ներկայացուցիչները մասնավորապես զգուշացրել են, որ iPhone-ի հին մոդելների օգտատերերը ծրագրային ապահովումը չթարմացնելու դեպքում կարող են կորցնել App Store և iCloud, ինչպես նաև էլեկտրոնային փոստ և բրաուզեր մուտքի հնարավորությունը, քանի որ նշվածները կախված են ամսաթվից և ժամից:

Օգտատերերին նաև զգուշացրել են, որ եթե մինչև նոյեմբերի 3-ը ծրագրային ապահովումը չեն թարմացրել, թարմացման համար հետագայում ստիպված կլինեն ստեղծել տվյալների պահուստային ռեզերվ, որոնք հետագայում անհրաժեշտ կլինի վերականգնել Mac-ի կամ Windows ծրագրով զինված համակարգչի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել