Tert.am-ը գրում է.

Վրաստանի տարածքում գտնվող Բաբաքարի բլրազանգվածում խորանալով՝ ադրբեջանական կողմն իրականում  նպատակ ուներ ավելի առաջ գնալ և դիրքեր հաստատել հենց Հայաստանին մոտ հատվածում, ինչը ձախողվել է հայկական ԶՈւ-ի շատ օպերատիվ ռազմական գործողությունների արդյունքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բաբաքար բլրազանգվածում տարածքներ գրավելուն և 200 հա առաջ ընթանալուն։

«Ադրբեջանական սահմանային ծառայությունը, որը Տավուշի հետ սահմանային հատվածում անցյալ տարի փոխարինել էր բանակին, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների խաչման հատվածում փորձել էր դեպի ՀՀ-ի հետ սահման առաջանալ նաև 2019 թ․ մարտ-ապրիլ ամիսներին՝ խորանալով Բաբաքար կոչվող բլրազանգվածի մեջ։ Սակայն, ի պատասխան ադրբեջանական սադրանքի, հայկական զինված ուժերը նույնպես  առաջ են շարժվել։ Քարտեզին նայելով` կարող ենք ասել, որ Ադրբեջանը դեպի մեր սահման 400-500 մետրի չափով առաջ է շարժվել, իսկ մեր զինված ուժերը՝ շուրջ 1,5 կմ՝ կանգ առնելով հենց նախկին ԽՍՀՄ սահմաններով ամրագրված ՀՀ-Ադրբեջան սահմանագծին՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով այդ տարածքը։ Իսկ ադրբեջանական զինված ուժերը  մեր սահմանից 500-1 կմ հեռավորության վրա են տեղակայված»,- ասաց Հովհաննիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել