Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի մտերիմ շրջապատում մեկնաբանել են տեղեկություններն այն մասին, թե ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»՝ դառնալով Ռահիմ Ստերլինգի գործարքի մի մասը:

«Ինչ վերաբերում է Բեյլի, Ստերլինգի և 80 միլիոն եվրոյի մասին այդ պատմությանը՝ դա կատարյալ անմտություն է», – Բեյլին մոտ կանգնած աղբյուրի խոսքերն է մեջբերել talkSPORT-ը:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ իսպանական գրանդը պատրաստ է Ստերլինգի համար «Ման. Սիթիին» վճարել 80 միլիոն եվրո և գործարքում ներառել Գարեթ Բեյլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել