ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհներից փրկված ձին վերադարձել է այրվող ախոռ՝ փրկելու մնացած ձիերին, գրում է metro.co.uk-ը:

Ըստ պարբերականի տվյալների՝ ձիուն տարհանել են այրվող տարածքից ապահով հեռավորության վրա, սակայն կենդանին վերադարձել է դեպի բոցավառվող ախոռ, որտեղ փակված են եղել մնացած ձիերը:

Արդյունքում՝ ագարակի համարյա բոլոր ձիերին հաջողվել է փրկել: Սատկել է միայն Մայեր անունով ձին, որին ստիպված են եղել քնեցնել:

Ձիերը տուժել են Կալիֆոռնիայի հարավում տարածված, 7 քառակուսի կիլոմետր մակերեսով անտառային հրդեհներից: Հրդեհի հետևանքով հազարավոր մարդիկ են տարհանվել: Հրդեհի մարմանը մասնակցել է ավելի քան 700 հրշեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել