Դժվար է հավատալ, որ բուդդայականության հետնորդներ կարելի է գտնել նաև Ռուսաստանում։ Այս պատմությունը այդպիսի մի հետևորդի մասին է, ով համարվում է աշխարհի միակ «ողջ» մահացածը, ում մարմինը 70 տարի թաղվելուց հետո անգամ կյանքի նշաններ էր ցույց տալիս։ 

20-րդ դարում Սիբիրի հարավում ապրում էր մի մարդ՝ Իտիգելով Դաշի-Դորժոն, ով բուդդայականության մոլի հետևորդ էր ու իր աշակերտներին պատվիրում էր միշտ հետևել իր խորհուրդներին։ Իմաստունը մի օր որոշեց հավաքել իր բոլոր աշակերտներին և հատուկ աղոթք կարդալ միասին։ Այդ աղոթքը նվիրվում էր միայն մահացած մարդկանց, որպեսզի նրանց հոգին հանգստություն գտնի։ Աշակերտները ոչ մի կերպ չէին հանգստանում, բայց Իտիգելովը շարունակում էր պնդել։ 

Նա նշում էր, որ ինքն արդեն պիտի հեռանա այս աշխարհից ու պատվիրում, որ իր մարմինը բացեն միայն 75 տարի անց, ու ինքը նորից կվերադառնա նրանց մոտ։ Երբ մեծագույն ուսուցիչը սկսեց իր աղոթքը, աշակերտները միացան նրան։ Արդյունքում ստեղծվեց այնպիսի մթնոլորտ, որ Իտիգելովն ընկավ նիրվանայի մեջ, իսկ վերջում նա ուղղակի մահացավ՝ վերջնականապես լքելով իր մարմինը։ 

Աշակերտները թաղեցին ուսուցչի մարմինը։ Անցավ 75 տարի։ Ուղիղ 75 տարի անց որոշվեց կատարել մեծն առաջնորդի պատգամն ու նրա մարմինը հանել գերեզմանից։ Այն, ինչ տեսան գերեզմանափորները նրա մարմինը հանելուց հետո, շոկային էր. բուդդայականության առաջնորդի մարմինն ամբողջովին ծածկվել էր աղով։ Այն գրեթե չէր վնասվել ու գտնվում էր լավ վիճակում։ 

Սա դեռ ամենը չէր։ Մազի ու մաշկի անալիզները ցույց տվեցին, որ աճման բոլոր հորմոնները, բոլոր հնարավոր ցողունային բջիջները դեռ աշխատում են։ Տպավորություն էր, որ մարդն ուղղակի քնած է իր անկողնում։ Չնայած շնչելու ոչ մի նշան չկար, բայց առաջնորդի մարմինը ողջ մնալու բոլոր նշաններն ուներ։ Սա ուղղակի շոկային էր, ու հետազոտողները որոշեցին այլևս չանդրադառնալ այս միջադեպին, որովհետև այն իրենց համար չափազանց տարօրինակ էր։ 

Միայն վերջում պարզ դարձավ, որ ուսուցչի մարմնում բրոմի առկայությունը 40 անգամ գերազանցում էր այլ մարդկանց մարմնում առկա բրոմի քանակին։ Սա ստիպել էր մարմնին թարմ պահպանվել ու տպավորություն թողնել, որ այն դեռ ապրում է։ Սակայն հետազոտողների խումբը սա ևս տարօրինակ համարեց. կարծես մարմինը սպասեր, որ որևէ նոր արարողություն նրան նորից վերջնականապես կվերադարձներ կյանք։  

Այսպիսով՝ Իտիգելով Դաշի-Դորժոյին անվանեցին «ողջ մահացած»։ Նրա մարմինը մինչ օրս պահպանվում է Ուլան-Ուդեի մոտակայքում գտնվող տաճարներից մեկում։ Նրա մարմնի ուսումնասիրությունն ամբողջովին արգելվել է։ Չնայած բոլոր արգելքներին՝ այցելուները հնարավորություն ունեն նայելու այս մարդու մարմնին ու փորձելու հասկանալ նրա մարմնի «ողջ» մնալու առեղծվածի գաղտնիքները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել