«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի դրամական միջոցները 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել են 10 500 ԱՄՆ դոլար և 30 825 եվրո:

Նշված դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա վերջում նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 540 ԱՄՆ դոլար և 15 054 եվրո:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Ա. Ապիտոնյանի 2018թ. տարեկան հայտարարագրից:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ԱԳ փոխնախարարը 2018թ. հարկային տարում 50 000 ՀՀ դրամով վաճառել է հողամասը: Բացի այդ, 10 000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «MERCEDESBENZ ML 350» մակնիշի ավտոմեքենա:

ԱԳ փոխնախարարի փոխառությունները 2018թ. հարկային տարվա վերջում կազմել են 15 054 եվրո և 40 000 ԱՄՆ դոլար:

Փոխնախարարը 2018թ.-ին ստացել է 820 եվրո և 474 ԱՄՆ դոլար եկամուտ, որոնք գոյացել են այլ եկամուտներից:

Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 69 132 եվրո: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է 243 եվրո եկամտի մասին: Ա. Ապիտոնյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնը ստանձնել է 2018թ. դեկտեմբերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել