Operativ.am-ը գրում է․

Ուրանի հարստացման արագացման համար առաջատար մեքենաների ստեղծման մասին Իրանի հայտարարությունը սպառնալիքի տակ է դնում միջուկային համաձայնագիրը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը՝ կոչ անելով Թեհրանին վերադառնալ սկզբնական համաձայնագրին, հայտնում է Reuters-ը։

«Իրանը կառուցել է շատ առաջադեմ ցենտրիֆուգներ, որոնք չեն համապատասխանում համաձայնագրին»,- հայտարարել է Մաասը։ «Նրանք սեպտեմբերի սկզբին հայտարարել էին, որ չեն պահպանի միջուկային համաձայնագիրը, եւ մենք համարում ենք, որ դա անընդունելի է»,- ասել է նա։

Ավելի վաղ, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտնել էր, որ Իրանը 30 նոր ցենտրիֆուգներ է գործարկել ուրանի հարստացման համար եւ զգալիորեն մեծացրել է քիչ հարստացված ուրանի արտադրությունն իր հաստատություններում։ «Մենք չէինք պատրաստվում նման քայլեր ձեռնարկել,- նշել է նա,- սակայն Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը դրդեց մեզ անել այդ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել