Tert.am-ը գրում է․

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI հայտարարել է, որ Կատալոնիայում բռնությունը տեղ չունի: Համապատասխան հայտարարությամբ երկրի ղեկավարը հանդես է եկել Բարսելոնայի կոնգրեսների պալատում տեղի ունեցած Ժիրոնայի արքայադստեր մրցանակի հանձնման արարողության ժամանակ: Փոխանցում է TACC գործակալությունը:

«Կատալոնիայում բռնությունը, անհանդուրժողականությունը տեղ չունեն: Այստեղ չի կարող անտեսվել մարդկանց իրավունքներն ու անտեսվել ազատությունը»,- ասել է Ֆիլիպ VI-ը:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության կողմնակիցները՝ թագավորական ընտանիքի՝ կատալոնական մայրաքաղաք այցի առթիվ բողոքի ցույց են անցկացնում Բարսելոնայում: Հավաքվածները միապետության դեմ հնչող կարգախոսներ են վանկարկել, ինչպես օրինակ՝ «Մենք թագավոր չունենք», «Գիլյոտին՝ սատրապների համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել