Tert.am-ը գրում է․

Հեղինակավոր Forbes ամսագրի՝ զբոսաշրջային ուղևորությունների բաժնում հոդված է հրապարակվել Երևանի մասին, որում մեր մայրաքաղաքը ներկայացվում է որպես «ճանապարհորդության զարդ»:
Հոդվածագիրը Երևանը բնութագրում է որպես ընդհանուր առմամբ ապահով, ընկերական և կենսուրախ քաղաք՝ գրավիչ ճարտարապետությամբ և հարուստ պատմությամբ: «Վարդագույն քաղաք» անունը կրող Երևանում քայլելիս շատ հետաքրքրություններ կարելի է գտնել»,- նկատում է հոդվածագիրը:
Նա խորհուրդ է տալիս զբոսանքն սկսել 1980-ին կառուցված Կասկադ համալիրից, որը միացնում է քաղաքի երկու մասերը և ներկայանում է որպես արվեստների կենտրոն: Հեղինակի երթուղին անցնում է Օպերայի մոտով և հասնում Հանրապետության Հրապարակ, որտեղ խորհուրդ է տալիս անպայման տեսնել «Երգող շատրվանները»:
Ռեստորաններից  նա առանձնացրել է «Դոլմաման», որը հայտնի է դարձել բազմաթիվ ճանաչված արտասահմանցի հյուրերով, որոնց թվում են Բորիս Ելցինը, Հիլարի Քլինթոնը, Ժերար Դեպարդիեն, Մայքլ Քեյնը, Ջորջ Քլունին, Ուելսի արքայազնը, Քանյե Ուեսթը, Խուլիո Իգլեսիասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել