Քեմբրիջի դքսուհին մշտապես հանրության աչքի առաջ է: Բայց Քեյթը գտել է ավելորդ անգամ պապարացիների տեսախցիկների առաջ չհայտնվելու միջոցը: Եվ ամենը շնորհիվ արքայազն Հարիի:

Օրերս Քեյթ Միդլթոնը մասնակցել է ողջույնի երեկույթի, որն ամեն տարի կազմակերպվում է Thomas’s school-ի նոր աշակերտների ծնողների համար: Այս տարի, հետևելով արքայազն Ջորջին, հեղինակավոր կրթական հաստատությունում իր ուսումն է սկսել արքայադուստր Շառլոտը: Հանդիպումը կայացել է ոչ ֆորմալ պայմաններում՝ Չելսիում գտնվող փաբում:

Քեմբրիջի դքսուհուն հաջողվել է լրագրողներից աննկատ հայտնվել փաբում. հիմնական մուտքի փոխարեն նա օգտվել է փաբի հետևի մասում գտնվող գաղտնի մուտքից: Այս գաղտնի անցումը մի քանի տարի առաջ հաստատության տերերը հատուկ պատրաստել են արքայազն Հարիի համար, որպեսզի նա երեկույթներից հետո կարողանար աննկատ հեռանալ և չհայտնվեր փաբի դռան մոտ հերթապահող պապարացիների տեսախցիկների առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել