«Ես գրում եմ, որովհետև ինձ երբեք չի հաջողվել երջանիկ լինել»:

Հայտնի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը ժամանել է Շարժայի էմիրությունում անցկացվող գրքի տոնավաճառ:

Միջոցառումը բոլոր առումներով պատմական է և նշանակալից: Թուրք հեղինակը ոչ միայն չի վախենում ակտիվորեն արտահայտել իր դժգոհությունը Էրդողանի վարած քաղաքականությունից, հանդես գալով, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով, այլև չի թաքցնում աշխարհիկ աշխարհայացքը:

Չեն անտեսվել նաև Փամուկի քաղաքական հայացքները և այն հետապնդումները, որոնց նա ենթարկվել է տեղի ազգայնականների կողմից, երբ հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ «Թուրքիայում երեսուն հազար քուրդ և մեկ միլիոն հայ է սպանվել»: Գրողը ինքն իրեն քաջ մարդ չի համարում. նա պարզապես արտահայտում է իր կարծիքը: «Գիտեք, ես ապրում եմ աշխարհի այն մասում, որտեղ շատ գրողներ բանտարկված են իրենց համոզմունքների համար: Այնպես որ, ես երջանիկ գրող եմ և ասել ճշմարտությունը այն է, ինչ ես կարող եմ»: Այս խոսքերից հետո դահլիճում բուռն ծափահարություններ են հնչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել