Բանանի օգտակարությունն ապացուցվել է մի շարք հետազոտություններով, սակայն անհրաժեշտ է իմանալ, որ բանանն ուտելուց հետո պետք չէ նետել դրա կեղևը, որը ևս օգտակար հատկանիշներ ունի:

1. Բանանի կեղևն օգտագործում են գորտնուկները վերացնելու համար: Անհրաժեշտ է կեղևը դնել գորտնուկի վրա, կապել այն բինտով, թողնել՝ մնա ողջ գիշերը: Մի քանի օր կրկնելուց հետո գորտնուկը կանհետանա:

2. Բանանի կեղևի օգնությամբ կարելի է ձերբազատվել կնճիռներից և բշտիկներից: Անհրաժեշտ է պարզապես կեղևի ներսի կողմով մի քանի րոպե մերսել մաշկը, սպասել 30 րոպե և լվանալ դեմքը ջրով:

3. Բանանի կեղևն ախտահանող միջոց է, որով կարելի է փայլեցնել կահույքը, արծաթեղենը, կոշիկները:

4. Բանանի կեղևի ներսի կողմով կարելի է սպիտակեցնել ատամները: Մի քանի շաբաթ կրկնելուց հետո արդյունքն ակնհայտ կլինի:

5. Մեղմացնում է միջատների խայթոցը:

6. Բանանի կեղևը անալգետիկներին փոխարինող միջոց է: Մաշկի բորբոքվածության դեպքում ևս կարելի է մերսել մաշկը բանանի կեղևով 10-15 րոպե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել