Tert.am-ը գրում է.

Մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանի հարևանությամբ օրերս տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» փորձարարական «ներկայացումը» անճաշակություն և գռեհկաբանություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք որպես խորհրդարանական ուժ չեք պատրաստվում հաշվետվություն պահանջել այն ծրագրերի համար, որոնք ֆինանսավորում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Ես գտնում եմ, որ հանրային վայրերում նման ցուցադրությունները ուղղակիորեն ոտնահարում են այլոց իրավունքները»,- ասաց նա և նշեց, որ որպես թատերագետ պատրաստ է ցանկացած արվեստագետի հետ բանավիճել, ով փորձ կանի ասել, թե այդտեղ կա մշակույթ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։

Նաիրա Զոհրաբյանը դեմագոգիա համարեց, երբ ինչ-որ անձիք հղում են կատարում Սահմանադրության 43-րդ հոդվածին և ասում, որ այդ հոդվածով երաշխավորված է ստեղծագործելու ազատությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել