Tert.am-ը գրում է.

Մեր երիտասարդ իշխանությունների «ծնողները»՝ անկախության քայլերն սկսողները, եղել են կոռուպցիայի, թալանի, գաղութացման հիմնադիրները, ինչպե՞ս պետք է իրենց երեխաներին ազնիվ դաստիարակեին:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը. «Շատերն այսօր մտածելու ունակությունից զուրկ են ու իրենց առաջնորդի կարգախոսներով են ապրում, ինչպես՝ Խորհրդային Միությունում»:

Ըստ Բաղդասարյանի՝ անցած տարի տեղի ունեցածը հեղափոխություն չէր, չի կարելի իշխանափոխությունն այդ բառով բնորոշել. «Իրական հեղափոխությունն այն է, երբ ֆորմացիան իրեն սպառում է, նոր ֆորմացիա է առաջանում, ինչպես Հոկտեմբերյան կամ Ֆրանսիական հեղափոխությունների դեպքում: Մեզ մոտ ոչինչ չի փոխվել: Այն արժեքները, որոնց պատճառով մերժվեցին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, պետք է ամբողջությամբ փոխարինվեին, թեկուզ՝ դանդաղորեն: Հեղափոխություն անում էինք, որ ի՞նչը փոխենք՝ մարդկա՞նց»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ եթե համակարգը չես փոխում և պայքարում ես համակարգային կոռուպցիայի դեմ, զբաղված ես ինքնախաբեությամբ. «Սահմանադրությամբ և օրենքներով ամբողջ համակարգի հարաբերությունների տրամաբանությունը տրված է մեկ մարդու որոշմանը: Համակարգաստեղծ բանաձևը Սահմանադրությունն է, այն հիմքերի հիմքն է: Մեր բոլոր Սահմանադրությունները կեղծված են՝ և՛ 1995-ի, և՛ 2005-ի, և՛ 2015-ի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել