Ալեն ջան, այո՛, դու շատ ճիշտ ես՝ Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Նա է ուժեղ մարդ, ով քեզ whatsapp-ով գրեց՝ վեր կաց և հայտարարիր՝ Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Նա քեզ հանձնարարեց, որովհետև ուրիշները վախենում են, որ նման տափակ մտքեր հայտնելու համար վաղը կոտլետ են դառնալու, իսկ դու չես վախենում, որովհետև քեզ հետ վաղը-մյուս օր ոչինչ չի պատահելու:

Այո՛, Ալեն, Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Քաջն ու անվախը քեզ whatsapp-ով հրահանգավորողն է, որ իր ազգուտակի հետ միասին 1992-ին Շուշին էր գրոհում...

Քեզ թելադրողն է անվախը, որ 1994-ին թշնամուն զինադադարն էր պարտադրում...

Այո՛, հենց նա է անվախը, որ 2016-ին՝ պատերազմի ավարտից 3 շաբաթ անց, առաջնագծից 17 կմ հեռավորության վրա խրամատ էր փորում, որ հետո Ռեմբո ու Կոմանդոս ներկայանար:

Այո՛, Ալեն, նա է անվախը, որ 2008-ի Մարտի 1-ին 10 մարդու մահվան բերան տարավ ու ինքը չքվեց, մազ անգամ չպակասեց գլխից:

Այո՛, Ալեն, նա է անվախը, որ իր ժողովրդի մեջ հարյուրավոր թիկնապահներով է շրջում, կնոջն ու երեխաներին էլ միասին 15 հոգի թիկնապահ է կցել:

Եվ ընդհանրապես, Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է, Ատելության կուսակցությունն է քաջն ու անվախը: Վկա՝ ձեր անսեռ ու անհայրենիք պերֆորմանսները:

Այո՛, Ալեն, Սերժ Սարգսյանը վախկոտ մարդ է: Ամեն օր խոսա այդ մասին, ամեն օր կրկնի, ամեն օր հիշացրու այդ մասին: Դու հերոս ես։ 

Հատուկ հետգրություն

Ատելության կուսակցությունից ծանոթներս արդարացի հարց են ուղղում՝ ինչո՞ւ ուրիշները կոտլետ կդառնան, իսկ Ալենի հետ ոչինչ չի պատահի: Ասեմ. որովհետև Ալենը կարևոր է մի մարդու համար, ով միանձնյա ավելի շատ բան է արել և անում մեր երկրի համար, քան թոկից փախածներից բաղկացած ողջ Ատելության կուսակցությունը միասին վերցրած: Ահա թե ինչու Ալենի հետ ոչինչ չի պատահի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել