Սալոնիկի Արիստոտելի համալսարանի գիտնականները (Հունաստան) կանանց խռոցի և օնկոլոգիական հիվանդությունների միջև կապ են հայտնաբերել, հաղորդում է The European Respiratory Journal-ը:

Նրանց խոսքերով՝ քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծանում է գիշերային խռոցով տառապող կանանց մոտ, քանի որ այն թթվածնային քաղց է առաջացնում:

http://pravda.rv.ua/media/k2/items/cache/c269dc4a3051f60b127a38f6edd82a9b_L.jpg

Քաղցկեղը օբստրուկտիվ ապնոէ է առաջ բերում քնի մեջ, ինչը գիշերվա մեջ շնչառության կարճատև կանգ է համարվում: Այն պահին, երբ թթվածինը չի հերիքում, մարդը արթնանում է, օդ է քաշում՝ խռոց արձակելով:

Այսպես, մասնագետները վերլուծել են քնի մեջ ապնոէով տառապող 18 տարեկանից բարձր հիվանդների տվյալները: Պարզվել է, որ նրանցից 388-ի մոտ օնկոլոգիա է ախտորոշված, ընդ որում, 1,7%-ը տղամարդիկ են, իսկ 2,8 %-ը՝ կանայք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել