Մի հատ եկեք հասկանանք՝ ի՞նչ կարելի ա անել, որ մարդիկ չմտածեն, որ Նիկոլն անհայրենիք, անաստված, հոգեկան հիվանդ ա: Դե, տնօրհնեքը արեց, կնիկը Սարյանի նկարի ֆոնին նկարվեց: Օրինակ՝ կարելի ա միշտ տարազ հագնել, համ էլ տեղական արտադրանք ա, Ալեքսանյանն էլ կմասսայականացնի արտադրանքը: Տան գլուխը կարար մի հատ մատաղ աներ, իրա ձեռով ոչխար մորթեր: Թեպետ դա զոոֆիլների դուրը չէր գա։ Նրանք կարդարացնեն կենդանու բռնաբարությունն ու դա կանվանեն սեր, բայց մատաղը ձև չի՝ թույլ տան:
Կարա թուրքական դրոշ վառի... Թեպետ դա էլ Լևոնենք թույլ չեն տա:
Կարա Սորոսին քրֆի... Չնայած դա էլ Ծռերին կլարի իր դեմ:
Ամուլսարը... Միանգամից անցնենք:
Կարար կռված տղերքի հետ մի քեֆ աներ... Չնայած սա էլ ձև չէ, Սասունը հո գիտի՞, որ Վանեցյանին հանել են հենց Սասունին պաշտպանելու համար:
Բակոն... Ձև չի: Իջևանը՝ նույնպես:
Գողականներին, դե, չի կարա խնդրի՝ դոշ տան, իրանը նարկոմաններն ու բառիգներն են, դրանցից էլ ի՞նչ հայրենասեր:
Ազգային երգ ու պարի փառատոնն էլ ձև չի... Դեսպանատները չեն թողնի:
ՊՆ-ի բյուջեն ավելացնելը զապրետի տակ ա: Զինվոր տղա ունի, բայց, դե, նա էլ էնքան արձակուրդ ա ստացել, որ մի տեսակ ավելի լավ ա՝ հիմա նրան չհիշեն: Ալիևին նորից կարելի է կանչել օգնության, բայց «Նժդեհի» քարտն արդեն խաղացրել են, հետո Արմեն Սարգսյանը հո Ալիևի տերը չի՞, շատ-շատ մի անգամ էլ աբրաշյատ ըլնի, բա հետո՞...
Ի՞նչ անել, որ Նիկոլին հայրենասեր ցույց տալ․ սա է խնդիրը...
Ի՞նչ խորհուրդ կտաք, ժողովուրդ ջան: