Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը շարունակում է վատ ելույթները Պրեմիեր լիգայում:

Անգլիայի առաջնության 11-րդ տուրի «Տոտենհեմի» և «Էվերթոնի» միջև խաղում դանիացին այնքան վատ էր խաղում, որ նրա վիճակագրությունը խոսակցությունների առիթ է տվել։

«Էվերթոնի» հետ հանդիպման ժամանակ Էրիկսենը, խաղադաշտում անցկացնելով 90 րոպե, ոչ մի անգամ չի փորձել շրջանցել մրցակցին, ոչ մի գոլային պահ չի ստեղծել, ոչ մի հարված չի հասցրել դարպասին, ոչ մի գնդակի խլում և սահընկում չի արելԲացի այդ, նա 16 անգամ կորցրել է գնդակը և ստացել դեղին քարտ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ցանկանում էր ամռանը հեռանալ «Տոտենհեմից»։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել