Tert.am-ը գրում է.

Ես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն եմ եղել, և եթե իմ գործողությունների մեջ որևէ խնդիր է առաջանալու, որը Ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինի, խնդիր չեմ տեսնում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` նշելով, որ այս պահին իրեն հանձնաժողով չեն հրավիրել:

Հարցին` հնարավո՞ր է, որ հանձնաժողովն անսպասելի բացահայտումներ իրականացնի, նախարարը նշեց, որ չի ցանկանում գնահատական տալ:

«Բայց այն, որ Պաշտպանության նախարարության համակարգում պարզ է`ինչ է կատարվել, ինչպես է կատարվել, և ես ընդհանրապես ակնկալում եմ, որ նման հանձնաժողով Ադրբեջանում լինի, ոչ միայն`այստեղ: Ես չեմ կարող ասել` հանձնաժողովն ի՞նչ վեր կհանի, բայց այն, ինչը կկատարվի, արդյունքը՝ ես ակնկալում եմ դրական, որն ավարտ կտա այդ բոլոր խոսակցություններին:»,-ասաց նախարարը`նշելով, որ Ապրիլյան գործողությունների վերաբերյալ բոլոր ասեկոսեները, բանսարկությունները, որոնք գոյություն ունեն հասարակության մեջ, կփարատվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել