Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում հերքեց ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ լուրին։ «Լավ էլի, չգիտեմ՝ով է նստում, մատին նայում, ման բաներ ասում. Դա ես չեմ» ,- ասաց Ցոլակյանը՝ հերքելով ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ տարածված լուրերը։

Նա նաև նշեց, որ ինքը չի երաշխավորել Արթուր Վանեցյանին՝ ԱԱԾ տնօրեն դառնալու համար։ «Չգիտեմ ինչու մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին՝ Վանեցյանին դուք եք երաշխավորել: Ես ասացի, որ ես եմ երաշխավորել, բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար: Ես երաշխավորել եմ, որ նա ընդունվի համակարգ, դա վաղուց է եղել: Տարօրինակ է, որ դա լրիվ այլ կերպ փոխվեց ու ներկայացվեց»,- նշեց նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել