Tert.am-ը գրում է.

Դա ավելի շատ փողոցային ինքնադրևսևորման մի տեսակ էր, որը համապատասխան փողոցային վերաբերմունքի դրսևորմանն էլ արժանացավ, իր էությանը համարժեք ռեակցիա առաջացրեց, որը շատ օրինաչափ էր և այլ կերպ չէր կարող լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին:

«Ենթամշակութային երևույթներն ընդհանրապես իմ տեսադաշտից դուրս են: Խոսել այդ երևույթի մասին՝ որպես մշակութային իրադարձության, չեմ կարող, որովհետև ինքն իր բնույթով, գաղափարով և իրականացման ձևաչափով ենթամշակութային է: Նման իրադարձությանը չի կարելի մոտենալ որպես մշակույթի կամ արվեստի բարձր չափանիշներ ունեցող երևույթի»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ասում են, թե դա արվեստ է, Արծրունին պատասխանեց. «Իրենք ինչ ուզում են, կարող են ասել, ես էլի կմեջբերեմ սկզբում իմ ասածը՝ այն ձևը, որ իրենք տվեցին իրենց ներկայացմանը, այսինքն՝ այդ ներկայացումն առաջարկվեց փողոցային ձևի մեջ, հանրությունն էլ փողոցային ձևով արձագանքեց: Այս պարագայում լրիվ համարժեք և համազոր երկու իրողություն մեկ ենթամշակութային իրողության շուրջ էր. այն փողոցային երևույթ էր, փողոցային լուծում էլ ստացավ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել