Analitik.am-ը գրում է.

Վերջերս սեփական դիմումի համաձայն, բայց իմ որոշմամբ աշխատանքից ազատվեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը: Ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այս պաշտոնանկության վերաբերյալ ամենատարածված թեզերից մեկին:

«Ասում են, թե Դուշանբեում, երբ ես ու Ալիևը վերելակով բարձրանում էինք, այնտեղ ինչ-որ դավադիր պայմանավորվածություններ են եղել և քանի որ այնտեղ ներկա է եղել նաև Գրիգորի Հայրապետովը ու լսել է այդ դավադրության մասին, նրան դրա համար աշխատանքից ազատել եմ: Եկեք քննենք այս թեզը: Պատկերացրեք, եթե կա դավադրություն, ես այնքան ապաշնորհ դավադիր եմ, այնքան անխելք դավադիր եմ, որ Ալիևի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում ու դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա ու Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ, մարդու, ով իմ թեկնազորի ղեկավարն էր ընդամենը 4 ամիս»,-նշել է վարչապետը:

«Այսինքն, ստացվում է, հենց Ալիևին տեսել եմ, ասել եմ՝ դավայի արի տեսնենք ինչ ենք անում դավադրությունը՝ դա անելով Հայրապետովի ներկայությամբ: Բայց եթե նույնիսկ դա է, դրանից հետո ես նրան ոչ թե պետք է պաշտոնից ազատեի, այլ ընդհակառակը՝ պետք է պինդ պահեի, որովհետև երբ նա զինվորական սուբորդինացիայի ներքո է, կարող եմ նրա լռությունն ինչ-որ ձևով ապահովել: Իսկ եթե նա ազատ մարդ է, երբ ուզենա, որտեղ ուզենա, ինչ ուզենա կարող է խոսել»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքերով, այդ քարոզչության հեղինակները նախկիններն են, ովքեր միլիոններ են ծախսում հակաքարոզչության վրա. «Նայեք այս հակաքարոզչության մակարդակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել