Operativ.am-ը գրում է․

2030 թվականին Գերմանիայում կստեղծվեն էլեկտրամոբիլների 1 մլն լիցքավորման կայաններ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսպիսի խոստում է տվել ամենշաբաթյա համատեղ տեսահեռարձակման ժամանակ, որը կիրակի՝ նոյմբերի 3-ին, հրապարակվել է երկրի կառավարության տեղեկատվական ծառայության կայքում, հայտնում է DW-ն:

Մերկելի ուղերձը նվիրված է ավտոինդուստրիայի զարգացման հարցերով փորձագիտական խմբի հանդիպմանը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 4-ին դաշնային կանցլերի գերատեսչությունում:

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ այդ հանդիպման օրակարգում ներառված է 3 թեմայի քննարկում: Առաջին հերթին էլեկտրամոբիլության եւ դրա առաջընթացի խնդիրները, մասնավորապես հատուկ «էկոխրախուսանքների» միջոցով, այսինքն՝ զեղչեր որոշակի մոդելների գնորդների համար: Երկրորդ թեման է էլեկտրոնային ավտոմեքենաների համար ենթակառուցվածքների ստեղծումը: «Այս նպատակով մենք ցանկանում ենք 2030 թվականին ստեղծել 1 մլն լիցքավորման կայաններ, այս գործընթացին կներգրավվի նաեւ արդյունաբերությունը»,- նշել է Մերկելը: Երրորդ ուղղությունը ինքնավար վարումն է եւ դրա համար անհրաժեշտ իրավական նախադրյալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել