Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակներում լսումների հանրային փուլը կարող է սկսվել առաջիկա 2-3 շաբաթում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է կոնգրեսական Ջիմ Հայմսը, որն ընդգրկված է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի կազմում:

«Ամենայն հավանականությամբ, հանրային լսումները կսկսվեն 2-3 շաբաթում: Հարկ է հասկանալ, որ չի կարելի հստակ խոսել ժամկետների մասին, քանի որ մենք դեռ ցուցմունք պետք է վերցնենք ևս մի քանի վկաներից1 նախքան կանցնենք հանրային լսումներին»,- նշել է դեմոկրատը՝ հավելելով, որ հանրային լսումները հեռարձակվելու են հեռուստատեսությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել