Մենք բոլորս էլ գիտենք, թե որն է ճիշտը. միշտ ժպտալ, վստահել մտերիմներին ու հավատալ, որ լավ է լինելու: Բայց երբեմն մենք հոգնում ենք հավերժ լավատեսի մեր դերից ու ազնվորեն ընդունում ենք, որ մի քիչ հոգնել ենք, և կեղծ ժպիտի ու նախապես սովորած դրական արտահայտությունների փոխարեն՝ սկսում ենք խոսել առողջ սարկազմի հատիկով ու հիասթափությունների համը ճաշակած մարդուն բնորոշ բառերով: Եվ այսպես`

  1. Վստահությունը նյարդային բջիջների նման մի բան է. դրանց նման գործնականորեն չի վերականգնվում:
  2. Ինչ օգուտ կա գեղեցիկ ափսեից, եթե այն դատարկ է: Այդպես էլ մարդկանց պարագայում է:
  3. Դուք երբևէ կարոտե՞լ եք ձեզ: Կարոտե՞լ եք այն մարդուն, ով եղել եք մինչև այն պահը, երբ առաջին անգամ կոտրել են ձեր սիրտը, կամ նախքան այն մարդու դավաճանելը, ում անսահման վստահել եք:

Իսկ ես կարոտում եմ:

  1. Ես շատ եմ ներում, բայց երբեք չեմ մոռանում ասվածն ու արվածը:
  2. Նախքան ձեզ մոտ ընկճախտ կամ ցածր ինքնագնահատական ախտորոշելը համոզվեք, որ դուք շրջապատված չեք հիմարներով:
  3. Ինձ այնպես են դաստիարակել, որ հավաքարարին պետք է նույն հարգանքով վերաբերվել, ինչպիսի ակնածանքով վերաբերվում ես գլխավոր տնօրենին:
  4. Երկու տարբերակ կա` քեզ կամ գնահատում են, կամ օգտագործում: Կարևորը դա միանգամից հասկանալն է:
  5. Եթե ձեզ քննադատում են, ուրեմն դուք ամեն ինչ ճիշտ եք արել: Մարդիկ հարձակվում են ուղեղ ունեցողների վրա:
  6. Չեմ գնա հոգեբանի մոտ, որովհետև այդ խարդախը կրկին կասի, որ իմ կյանքի համար ողջ պատասխանատվությունը միայն ինձ վրա է ընկնում:
  7. Չհիասթափվելու լավագույն եղանակը երբեք ոչ ոքից ոչինչ չսպասելն է:
  8. Պետք է կարողանալ մարդկանց ներել նրանց սխալները, քանի որ երբևէ դու ինքդ էլ ես սխալվելու:
  9. Մի այրիր քեզ ուրիշներին տաքացնելու համար: Չեն գնահատի:
  10. Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե ուրիշներն ինչ են ասում նրա մասին, այլ ականջ դիր այն բանին, թե ինչ է ինքն ասում այլոց մասին:
  11. Ամեն ինչ զրոյից սկսելն անխելքություն չէ: Անխելքություն է երջանիկ ձևանալը, Ձևացնելը, թե հենց սա պիտի տանես ողջ կյանքում:
  12. Մարդուն իշխանություն տուր ու կտեսնես նրա իրական դեմքը: Շատ մարդիկ թռիչքից հետո մոռանում են, թե ում հետ են սողացել ու ով են եղել:
  13. Զգուշացեք համբերատար մարդկանցից: Երբ նրանց համբերությունը հատնում է, նրանք նավահանգիստներն են այրում, այլ ոչ թե նավերը:
  14. Ես չափազանց հասուն մարդ են, որ նեղանամ մանրուքներից, սակայն նաև չափազանց կին եմ դրանք չնկատելու համար:
  15. Ուզում ես թողնել ու հեռանալ` ոչ ոքի ոչինչ չասելով:
  16. Երբ երկար ես սիրում, դա դադարում են նկատել:

Երբ երկար ես ներում, դրանից սկսում են օգտվել:

Երբ պատրաստ ես ամեն ինչի, պարզապես դադարում են գնահատել:

Եվ միայն երբ հեռանում ես, սկսում են հասկանալ, թե որքան թանկ էր այն մարդը, որին վերադարձնել այլևս հնարավոր չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել