«Գոյություն չունի և չի կարող ունենալ կրթական ընդհանուր իդեալ: Ամեն ժողովուրդ իր կրթական իդեալն ունի, որ բխում է իր ոգուց և կարիքներից»:
Գ. Նժդեհ

21-րդ դարում հայկական կրթական համակարգն այլևս կարիք չունի ազգային լինել, այն կարող է լինել տրանսազգային, ինտերնացիոնալ, ավելի ճիշտ՝ անդեմ և աննկարագիր:
Թավշյա ԿԳՄՍ նախարարը իր ձեռքբերումներն է համարում տրանսգենդերի պաշտոնական ընդունելությունը, սեռափոխվածի վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորումը և սատանիստական խորագրով միջոցառումներին «տանիք» կանգնելը: Երեկ կայացած միջոցառումը իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով: Հեռու չի այն օրը, որ Երևանում բացահայտ գեյ պառադ կանցկացվի։

Մենք ապրում ենք այն նոր Հայաստանում, որտեղ ազգային արժեքները պահպանողներին, բանակը, եկեղեցին, ավանդական ընտանիքը, հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը, մշակույթը հայ ազգի պահպանման հիմնասյուն համարողներին անվանում են «հետադիմության առաջամարտիկներ» կամ «ռազմահայրենասիրական շիզոֆրենիկներ»:
Անկեղծ ասեք՝ այս Հայաստանի մասի՞ն եք երազել…

Մեր ժողովուրդը մշտապես եղել է ազգային արժեքների և քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը:

Հ.Գ. Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների և մեր Աստծու փառավորման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը, այլ թշմանիների սուրը թող նախ և առաջ մեր դեմ ուղղվի: Ղևոնդ Երեց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել