Հռիփսիմե Սարգսյանն ուսանել է խոսքի վարպետ Վ. Աբաջյանի մոտ: Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ Հայաստանում բացված Շչյուկինի անվան թատերական ինստիտուտի մասնաճյուղում ուսանել է դերասանի վարպետություն: Երկար տարիներ համագործակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, բազմաթիվ անհատ կազմակերպությունների հետ՝ որպես ասմունքող-մենակատար: Համագործակցել է տարբեր ռադիոկայանների և հեռուստաընկերությունների հետ՝ անցկացնելով հեղինակային հաղորդումներ: Տարիներ շարունակ «Զարմանալի հայ» խորագիրը կրող պոեզիայի երեկոներով հանդես է եկել մի շարք երկրներում: Ունեցել է 60-ից ավելի մենահամերգներ՝ Հայաստանում և արտերկրում: 2012 թ.-ից ակտիվ գործունեություն է ծավալում Ռուսաստանի հայկական համայնքներում՝ հանդես գալով հեղինակային երեկոներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել