Ընկերությունն արդեն երկրորդ տարին է գլխավորում է պլաստիկե թափոններ արտադրողների ցուցակը: Break Free From Plastic բնապահպանական ընկերությունը աշխարհով մեկ փողոցներում և լողափերին մաքրման աշխատանքներ է իրականացրել, հաղորդում է Intercept-ը: Նշվում է, որ ակցիային 72 հազար կամավոր է մասնակցել, որոնք աղբ են հավաքել 37 երկրներում՝ 4 աշխարհամասերում:

Ընդհանուր առմամբ նրանք 457 հազար մեկանգամյա օգտագործման տարատեսակ պլաստիկե իրեր են հավաքել: Առաջին տեղում իրենց քանակությամբ Coca-Cola-ի շշերն են, դրանց թիվը 11732 է եղել: Մոլորակը պլաստիկով աղտոտող ամենախոշոր թոփ-5 ցուցակում հայտնվել են նաև Nestle, PepsiCo, Mondalez International և Unilever ընկերությունները:

Նշվում է նաև, որ Coca-Cola-ն պլաստիկե աղբի գլխավոր աղբյուրն է Եվրոպայում և Աֆրիկայում, իսկ Ասիայում և Հարավային Ամերիկայում երկրորդ տեղում է: Հյուսիսամերիկյան աշխարհամասում այն հինգերորդ տեղում է, իսկ առաջատարներն են Nestle, Solo Cup Company և Starbucks ընկերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել