Ամերիկյան լրագրող և հեռուստահաղորդավար Ալեքս Թրեբեքը, որը տառապում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, պատմել է, թե ինչ զգացողություններ է ունեցել, նախքան իր մոտ հայտնաբերվել է հիվանդությունը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, սկզբում 79-ամյա Թրեբեքը մշտապես փորացավ է ունեցել: Երբեմն ցավը նաև գոտկատեղին է խփել: Նա սկսել է նիհարել, արյան մեջ բարձրացել է շաքարի տոկոսը, հետո սկսել է դեղնել մաշկը: 2019 թվականի գարնանը լրագրողը բժշկի է դիմել, ինչից հետո կատարվել է ախտորոշումը:
Ներկայումս Թրեբեքը քիմիաթերապիայի երկրորդ կուրսն է անցնում: Նրա խոստովանությամբ՝ բժիշկների կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն, բայց ինքը մտադիր է շարունակել պայքարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել